ԱՄՆ նախկին ֆինանսների նախարար և Հարվարդի համալսարանի նախկին նախագահ Լոուրենս Սամերսը հայտարարել է դասախոսական գործունեությունից հեռանալու մասին։ Ըստ CNN-ի՝ որոշումն ընունվել է դատապարտված մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի վերաբերյալ համալսարանի շարունակական հետաքննության ֆոնին։

«Դա դժվարին որոշում էր։ Ես երախտապարտ եմ այն ​​հազարավոր ուսանողներին և գործընկերներին, որոնց հետ աշխատել եմ և որոնց գիտելիք եմ տվել։ Այժմ, ազատ լինելով պատվավոր նախագահի և պատվավոր պրոֆեսորի իմ պաշտոնական պարտականություններից, անհամբեր սպասում եմ իմ ապագա հետազոտությունները, վերլուծությունները և մեկնաբանությունները կենտրոնացնել համաշխարհային տնտեսական մի շարք հարցերի վրա»,- ասել է Սամերսը։

Հարվարդի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյսոն Նյուտոնը հաստատել է, որ Սամերսը նաև հրաժարական է տվել Մոսսավար-Ռահմանիի անվան Բիզնեսի և կառավարման կենտրոնի համատեղինակության պաշտոնից։ Հրաժարականը հաջորդել է կառավարական փաստաթղթերի հրապարակմանը, որոնք բացահայտում էին տնտեսագետի և Էպշտեյնի միջև տարիների նամակագրությունը, որտեղ Սամերսը, ի թիվս այլ բաների, խորհուրդ էր հարցնում նրա անձնական հարցերի վերաբերյալ։ Սամերսն ավելի վաղ այդ սկանդալի պատճառով հրաժարական էր տվել OpenAI-ի տնօրենների խորհրդից և ցմահ հեռացվել էր Ամերիկյան տնտեսական ասոցիացիայից։