Սլովակիայի հյուսիս-արևելքում՝ Բարձր Տատրաներ լեռներում, ձնահյուսի հետևանքով երկու դահուկորդ է զոհվել: Այս մասին հայտնել է «Markiza» հեռուստաալիքը:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ի կեսօրից հետո: Ականատեսներն անմիջապես զանգահարել են փրկարարներին, որոնք ուղղաթիռով արագ հասել են դեպքի վայր: Նրանք ձյան մի քանի մետր շերտի տակից դուրս էին բերել դահուկորդներին, սակայն բժշկական օգնություն ցուցաբերելու բոլոր փորձերն ապարդյուն են եղել:
Սլովակիայի լեռնափրկարարական ծառայությունն իր հերթին զգուշացրել է լեռներում ձնահյուսերի առաջացման մեծ վտանգի մասին, ինչը կապված է կտրուկ տաքացման հետևանքով ձյան հալման գործընթացի արագացման հետ:




























