Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը մանրամասն քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան, Իլհամ Ալիեւը Դմիտրի Մեդվեդեւին մանրամասն տեղեկացրել է Մինսկի խմբի ներակայացուցիչների մասնակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հերթական հանդիպման արդյունքների մասին։
«Ռուսաստանի նախագահը ողջունել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի դրական տեղաշարժը եւ հավատացրել իր գործընկերոջը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը հասնելու համար Մոսկվան հետագայում եւս կներդնի իր ուժերը»,- ասել է նա։ Նրա խոսքով, նախագահները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ տնտեսական ոլորտին եւ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա հասցնելուն առնչվող հարցեր։




























