«Որոշակի սառցակալում եղել էր Գայի պողոտայում։ Դավթաշենի կամրջի վրայի տեսանյութը իրականությանը չէր համապատասխանում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:
Տիգրան Ավինյանը հարցրեց, թե աղո՞վ էր մշակվել և դրական պատասխան ստանալուց հետո, կողմնորոշիչ հարց տվեց, թե ծավալն էր մեծ, թե ժամային առումով էր։
«Ժամային է եղել ավելի շատ, որովհետև առավոտյան դեմ մեքենաների շարժը շատացել է և սկսել է սառցակալումը, տեխնիկան, իհարկե, աղցանման աշխատանքը կատարել է, բայց, նու, մի կես ժամ է տևել այդ պրոցեսը»,- ասաց Կատվալյանը՝ վստահեցնելով, որ սառույցն արագ վերացել է։
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Գայի պողոտայից տեսանյութ է հրապարեց հենց այն պահին՝ ժամը 09։45-ին, երբ ընթանում էր գործակարգավարական խորհրդակցությունը։ Տեսանյութից երևում է, որ պողոտայում աղ ցանած չէ, մեքենաները սահելով գնում են սառույցի վրայով և կա նաև վթար։





























