ԱՄՆ զինված ուժերը օդային գերազանցության են հասել Իրանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

«Ամերիկյան հարվածները տեղական օդային գերիշխանություն են հաստատել։ Այս գերազանցությունը ոչ միայն կբարձրացնի մեր ուժերի պաշտպանությունը, այլև թույլ կտա նրանց շարունակել գործողությունները Իրանի ներսում», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քեյնը։

«Ցամաքիցև ծովից օդ բարձրացված ավելի քան 100 օդանավեր՝ կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և էլեկտրոնային հակազդման ինքնաթիռներ, ամերիկյան ռմբակոծիչներ, ինչպես նաև անօդաչու հարթակներ, գործել են որպես միասնական համակարգված ալիք: Դա ցերեկային հարված է եղել, որը հիմնված է եղել տրիգերային իրադարձության վրա, որն իրականացվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից և ապահովվել ԱՄՆ հետախուզությամբ», — հայտնել է Քեյնը:

«Առաջինը ծովից կրակ բացեցին ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից արձակված «Tomahawk» թևավոր հրթիռները։ Դրանք մոտեցան իրանական ռազմածովային ուժերին և սկսեցին հարվածներ հասցնել Իրանի հարավային թևին։ Ցամաքում ուժերը կիրառում էին հեռահար գործողության բարձր ճշգրտության զենքեր՝ կշռադատված, խնամքով, դիպուկ և մահացու կերպով։ Սա լայնամասշտաբ և ճնշող հարձակում էր պատերազմի վարման բոլոր ոլորտներում, որն առաջին 24 ժամվա ընթացքում խոցեց ավելի քան հազար թիրախ։ Այս պահին գործողությունը շարունակվում է արդեն շուրջ 57 ժամ. սա նախնական փուլն է։ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հիմնական ուշադրությունը կենտրոնացած է իրանական կառավարման և կապի ենթակառուցվածքների, ռազմածովային ուժերի, բալիստիկ հրթիռների օբյեկտների և հետախուզական ենթակառուցվածքների համակարգված խոցման վրա՝ նպատակ ունենալով թուլացնել նրանց կարողությունները և ապակողմնորոշել հակառակորդին: Համակարգված տիեզերական և կիբերգործողություններն արդյունավետորեն խաթարել են պատասխանատվության ողջ տարածքում հաղորդակցության և սենսորային ցանցերի աշխատանքը՝ հակառակորդին զրկելով տեսնելու, գործողությունները համակարգելու կամ արդյունավետ արձագանքելու հնարավորությունից: Այս արագ, ճշգրիտ և ճնշող հարվածների համակցված ազդեցությունը հանգեցրել է օդում տեղային գերիշխանության հաստատմանը»։

«Ամերիկյան B-2 ռմբակոծիչները, ինչպես և «Midnight Hammer» գործողության ժամանակ, 37-ժամյա մարտական թռիչք են իրականացրել ԱՄՆ մայրցամաքային հատվածից՝ բարձր ճշգրտության թափանցող զինամթերք նետելով իրանական ստորգետնյա օբյեկտների վրա հարավային թևում և մի փոքր ավելի խորքում», — հավելել է Քեյնը։