Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան պալատը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից, հաղորդում է Mehr News գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ պալատի հայտնի հայելային գահասրահը, թանգարանային ցուցանմուշների հետ միասին, ավելի վաղ՝ հունվարյան բողոքի ցույցերից հետո և 2025 թվականի հունիսին 12-օրյա պատերազմի ժամանակ տեղափոխվել էր անվտանգ պահեստ։
Գոլեստան պալատն առաջին անգամ իշխանության կենտրոն դարձավ Ղաջարների դինաստիայի օրոք, երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Թեհրան, և այդպես էլ մնաց Փեհլավիների դինաստիայի օրոք։




























