Լիբանանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ, վիրավորվել՝ 154-ը։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր 31 զոհի և 149 վիրավորի մասին։
Հարավային և արևելյան Լիբանանի, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 28 հազար 500 մարդ տեղահանվել է, ասված է Աղետների կառավարման վարչության զեկույցում։





























