Դեկտեմբերի 4-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի նախարարների մակարդակով հանդիպմանը Վրաստանի ու Ուկրաինայի Դաշինքին անդամագրվելու հարցը չի քննարկվելու: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

«Ստրասբուրգի եւ Քիլի գագաթնաժողովում մենք հաստատեցինք մեր ցանկությունը ՆԱՏՕ-ի կազմ ընդունել այդ երկրներին, եթե նրանք այդպիսի ցանկություն ունենան, եւ այդ խոստումն ուժի մեջ է: Նրանք կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, երբ պատրաստ կլինեն դրան եւ կցանկանան դա: Սակայն հաջորդ շաբաթ այդ հարցը չի քննարկվելու»,- ասել է նա:

Ապաթուրայը նաեւ հավելել է, որ այդ հանդիպման ժամանակ նիստեր կանցկացնեն ՆԱՏՕ-Վրաստան եւ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովները: «Հաջորդ շաբաթ մենք կխոսենք այն մասին, թե ինչպես են զարգանում այդ երկու երկրները եւ ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ՝ ՆԱՏՕ-ին նրանց հնարավոր անդամակցության համար, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն, որպեսզի աջակցի այդ բարեփոխումներին, ինչպես նաեւ՝ ինչ հնարավոր քաղաքական տարրեր կան այդ երկրներում»,- ընդգծել է Ապաթուրայը: