Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանին, Սերբիային, Բոսնիային եւ Վրաստանին տրվելիք մակրոֆինանսական օգնության նախագծին։ Համապատասխան որոշումը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի ստրասբուրգյան նիստի ժամանակ։
Պատգամավորները 4 զեկույց են սատարել, ըստ որի, Հայաստանին տրամադրվելիք 100 մլն եվրո օգնության 65 մլն եվրոն կտրամադրվի վարկի, 35 մլն՝ գրանտի տեսքով։ Սերբիային վարկի տեսքով կհատկացվի 200 մլն եվրո, Բոսնիային՝ 100 մլն, Վրաստանին՝ 46 մլն եվրո գրանտի տեսքով։
Ուժի մեջ մտնելու համար համապատասխան որոշումը պետք է հաստատի Եվրամիության խորհուրդը։




























