Բրիտանական HMS Dragon ականակիրը լքել է Փորթսմութի ռազմածովային բազան և ուղևորվում է դեպի արևելյան Միջերկրական ծով՝ Կիպրոսը պաշտպանելու համար։
45 տիպի ականակիրն ուղևորվում է տարածաշրջան՝ կղզում տեղակայված Թագավորական ռազմաօդային ուժերի բազաները պաշտպանելու և Իրանի ու նրա միջնորդների կողմից անօդաչու թռչող սարքերի կամ հրթիռների հետագա հարձակումները կանխելու համար։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատգամավորներին ասել էր, որ ռազմանավը Փորթսմութից կմեկնի «առաջիկա մի քանի օրվա ընթացքում»։
Ավելին, կան հաղորդագրություններ, որ RFA Lyme Bay դեսանտային նավը նույնպես պատրաստում են տարածաշրջանում հնարավոր տեղակայման համար։


























