Չինաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարել եվրոպական խոշորագույն նավագնացական ընկերությունների՝ Maersk Group-ի և Mediterranean Shipping Company-ի (MSC) ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Financial Times-ի տվյալներով՝ գերատեսչությունը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելք առաքումների խափանումների վերաբերյալ, քանի որ ընկերությունները բարձրացրել են վճարները և բեռնափոխադրումների սակագները, իսկ որոշ երթուղիներ փոխվել են տարածաշրջանում սրվող հակամարտության ֆոնին։

Ինչպես նշում է պարբերականը, Չինաստանն աշխարհի խոշորագույն արտահանողն է. 2026 թվականի առաջին երկու ամիսներին երկիրը ավելի քան 30 միլիարդ դոլարի ապրանքներէ առաքել Մերձավոր Արևելք։

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց հետո Հորմուզի նեղուցով նավագնացությունը գործնականում դադարեցվել է։