Այսօր` փետրվարի 16-ի, ժամը 14.00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Ծաղկահովիտ-Ալագյազ եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Բացի այդ, փետրվարի 16-ի, ժամը 10.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթեւեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաեւ 2 տանող կամրջակներ ունեցող ավտոմեքենաների համար: