Brent տեսակի նավթի արժեքը Լոնդոնի բորսայում մարտի 12-ի առավոտյան մեկ բարելի համար գերազանցել է 100 դոլարը, հայտնում է Bloomberg-ը: Մեկ բարելի գինը բարձրացել է մինչև 101,59 դոլար:
«Միակ բանը, որն իրապես կկարողանա նվազեցնել նավթի գները, Հորմուզի նեղուցի վերաբացումն է», — գործակալության հետ զրույցում հայտարարել է Sanford C. Bernstein & Co-ի հետազոտությունների գծով տնօրեն Նիլ Բևերիջը:
Փորձագետի խոսքով՝ նավթի այն ծավալները, որոնք ԱՄՆ-ն որոշել է բաց թողնել իր ռազմավարական պահուստներից, «ոչինչ են՝ համեմատած օրական 20 միլիոն բարելի հետ», որն աշխարհը կորցնում է նեղուցի փակման պատճառով։




























