Քենիայի ոստիկանությունը երեքշաբթի օրը Նայրոբիի օդանավակայանում տղամարդու է ձերբակալել։ Նա փորձել է ապօրինի կերպով ավելի քան 2 հազար մրջյուն տեղափոխել իր ուղեբեռում։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ տղամարդն ունեցել է երեք հանցակից. ձերբակալվածին արգելել են մուտք գործել երկիր։ Քենիայի վայրի բնության պահպանության ծառայությունը հայտարարել է, որ վերջերս Թաիլանդում նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել, ինչը մատնանշում է միջատների մաքսանենգության ցանցի գոյության մասին։ Ապօրինի արտահանման փորձը կապված է էքզոտիկ մրջյունների գաղութների բուծման մեծ պահանջարկի հետ։
2025 թվականին Քենիայում չորս մարդ է տուգանվել շուրջ 8 հազար դոլարով՝ երկրի էկոհամակարգի համար կարևորություն ներկայացնող մրջյունների մաքսանենգության համար։



























