Նոյեմբերի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում:
ԻնչպեսNEWS.am"> NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանական բանակի դիրքերից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
Դիտարկումն անցկացվել է ծրագրված գրաֆիկով: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
ԵԱՀԿ առաքելությանն ուղեկցել են ԼՂՀ արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։




























