Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին Պակիստանի հասցրած օդային հարվածների հետեւանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել 15-ը։ Այս մասին տեղեկացրել է The Times of India թերթը հղում կատարելով աֆղանական ոստիկանությանը։
Միաժամանակ, TOLO News հեռուստաալիքը հաղորդել է, որ ավիահարվածները թիրախավորել են Ղանդահար, Պակտիա եւ Պակտիկա նահանգներում գտնվող թիրախները։ Հարված է հասցվել նաեւ Ղանդահարի օդանավակայանի մոտ գտնվող Kam Air վառելիքի պահեստին։
Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը հայտնել է, որ ռմբակոծությունների հետեւանքով զոհվել են քաղաքացիական անձինք։




























