Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռամադանի ընթրիքի ժամանակ խոսել է Իրանի դեմ պատերազմից։
Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի իշխանությունները շատ զգուշավոր են շարժվում՝ երկիրը պատերազմի մեջ ներքաշող թակարդների հետ կապված։ «Թուրքիային այս պատերազմից հեռու պահելը մեր առաջնահերթություն է».–ասել է Էրդողանը։
«Որոշ երկրներ Իսրայելի պես ցեղասպաններին աջակցեցին»,–նշել է Թուրքիայի նախագահը՝ հիշեցնելով Գազայում եւ Սիրիայում ընտանիքներով կոտորված հազարավոր մարդկանց մասին։



























