Այս բանակցություններն իսկական Սանտա Բարբարա են Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

«Ամերիկացիները հայտարարել են, որ պատրաստ են հանդիպման, բայց միայն Ամերիկայում, քանի որ պատերազմը և իրավիճակը նրանց թույլ չեն տալիս լքել ԱՄՆ-ն։

Մենք անմիջապես ասացինք, որ պատրաստ ենք հանդիպման հաջորդ շաբաթ։ Մենք պատրաստվում ենք հանդիպման Ամերիկայում, Շվեյցարիայում, Թուրքիայում և նույնիսկ, եթե նրանք համարձակվեն, ԱՄԷ-ում»,- նշել է նա։