Հայաստանի սահմանադրական իրավունքի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է ՀՀ Սահմանադրության արեւմտահայերեն զուգադիր թարգմանությունը (շարադրանքն արեւմտահայերենով) եւ հրատարակվել առանձին գրքով:

ՍԴ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Սահմանադրության արեւմտահայերեն տեքստը տեղադրված է ՀՀ սահմանադրական դատարանի կայքում` (www.concourt.am):