ԱՄՆ-ում Hyundai Motor-ը հետ է կանչում մոտ 294 հազար մեքենա՝ անվտանգության գոտիների թերության պատճառով, տեղեկացրել է Ազգային մայրուղային երթեւեկության անվտանգության վարչությունը (NHTSA): Հետկանչը վերաբերում է Hyundai Ioniq 6, Genesis G90 եւ Hyundai Santa Fe մոդելներին՝ թե՛ այրման շարժիչով, թե՛ հիբրիդային տարբերակներով: Դիլերները կստուգեն եւ անհրաժեշտության դեպքում կփոխարինեն թերի համարվո ամրացումները:

Բացի այդ, Lucid-ը հետ է կանչում 3,63 հազար էլեկտրական մեքենա՝ հավաքման թերության պատճառով, որը կարող է հանգեցնել առանցքի լիսեռի անջատմանը փոխանցման համակարգից, ինչը մեծացնում է վթարի ռիսկը: