Իրանն ու Պակիստանը շարունակում են խորհրդակցություններ անցկացնել Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների արդյունքների շուրջ, սակայն հաջորդ փուլի ժամկետը դեռ հայտնի չէ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրին։

Ըստ այդ տեղեկությունների՝ Թեհրանն ու Իսլամաբադը շարունակում են մտքերի փոխանակումը, բայց Իրանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ խորհրդակցությունների վայրի ու ժամկետի վերաբերյալ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հինգշաբթի օրը՝ հենց Իսլամաբադում։ Associated Press գործակալության տվյալներով՝ կողմերն այժմ քննարկում են Պակիստանի մայրաքաղաքում կրկնակի հանդիպում անցկացնելու հնարավորությունը։