Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին արձագանքելու հատուկ կոմիտե է ձևավորում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Սպասվում է, որ երեքշաբթի օրը նա առաջին անգամ կգլխավորի նոր կառույցի նիստը։ Այն կդառնա միջազգային ու ներքին միջոցառումների համակարգման, ինչպես նաև Իրանի շուրջ լարվածության պայմաններում քաղաքականության մշակման կենտրոն։

Ըստ պարբերականի՝ կոմիտեն ներառելու է նախարարական և աշխատանքային խմբեր, իսկ դրա ձևաչափը փոխառված է այն մեխանիզմներից, որոնք կիրառվել են COVID-19 համավարակի և «Բրեքսիթի» (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու) նախապատրաստման ժամանակ։

Առաջիկա շաբաթների ընթացքում կառույցի հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի միջնաժամկետ սցենարների մշակման վրա, ներառյալ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնմանն ուղղված միջոցառումները։