Օմանի ծոցում և Արաբական ծովի մոտակայքում ամերիկյան 15 ռազմանավ կա, այդ թվում նաև՝ «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակիրը և «Տրիպոլի» դեսանտային նավը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի (USNI) տվյալները։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ տարածաշրջանում գործում են նաև «Ֆրենկ Փիթերսեն» և «Մայքլ Մերֆի» հրթիռային էսմինեցները, ինչպես նաև Ճապոնիայից տեղափոխված դեսանտային նավերի խումբը։

Արաբական ծովում է տեղակայվել նաև «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խումբը և ուղեկցվող էսմինեցները։ Բացի այդ, տարածաշրջանում առկա են մի քանի առանձին էսմինեցներ, որոնք գործում են միմյանցից անկախ։

TASS-ի տվյալներով՝ մինչև ապրիլի 21-22-ը տարածաշրջան կարող է ժամանել ևս մեկ ավիակիր խումբ («Ջորջ Բուշ» ավիակրի գլխավորությամբ), որն, ըստ USNI-ի, այս պահին գտնվում է Նամիբիայի ափերի մոտ։