Երեկ միջազգային բորսայում ոսկու գինը 1 ունցիայի համար կազմել է 1186 դոլար: Ոսկու նկատմամբ պահանջարկն ավելացել է դոլարի փոխարժեքի նոր կտրուկ անկման պայմաններում: Ոսկու նկատմամբ պահանջարկի աճը մասնագետները բացատրում են նաեւ նրանով, որ երեկ Հնդկաստանը հայտարարել է, թե պատրաստ է Արժույթի միջազգային հիմնադրամից մեծ քանակությամբ ոսկի գնել: Անցյալ ամիս Հնդկաստանն արդեն 200 տոննա ոսկի է գնել ԱՄՀ-ից, 6,7 միլիարդ դոլարով: Եվ հիմա բանակցություններ են գնում ոսկու նոր քանակ գնելու շուրջ:

Ինչպես նշում են եվրոպացի վերլուծաբանները, դրանով Հնդկաստանը ձգտում է ձերբազատվել արժեզրկվող ամերիկյան արժույթի իր ունեցած պահուստներից: Նրանք չեն բացառում, որ հնդկական պահանջարկը կարող է հատուկ իրավիճակ ստեղծել ոսկու համաշխարհային շուկայում: