ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի ծովային շրջափակումը կարող է զգալի կորուստներ առաջացնել ամերիկացի զինվորականների շրջանում։ Այս մասին ասվում է CNN-ի վերլուծական նյութում։
Հեռուստաալիքի գնահատմամբ՝ շրջափակման ապահովումը կպահանջի զգալի ռեսուրսներ և ռազմածովային ուժերի ներգրավում, ինչը կմեծացնի անձնակազմի համար առկա ռիսկերը։ Նշվում է, որ նախկինում ԱՄՆ-ն Իրանին հարվածներ էր հասցնում հիմնականում օդից։
Իրավիճակը բարդանում է նրանով, որ Իրանն արդեն հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և փոքր նավերի օգնությամբ ամերիկյան նավերի վրա հարձակվելու պատրաստակամության մասին, ինչը մեծացնում է էսկալացիայի և կորուստների հավանականությունը:
Հակամարտության ֆոնին ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են վարել Իսլամաբադում, սակայն չեն կարողացել համաձայնության գալ։ Դրանից հետո Վաշինգտոնը հայտարարել է ապրիլի 13-ից ծովային շրջափակում մտցնելու մասին։





























