Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է, որ Իրանի հետ պատերազմի պատճառով Թրամփի վարչակազմի և նրա բանակցողների ուշադրությունն այժմ շեղվել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցից։ Այս մասին նա հայտարարել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Զելենսկին նշել է, որ Իրանի հետ պատերազմը և վերջին շրջանում սկսված բանակցային գործընթացը շեղել են Վաշինգտոնի ուշադրությունը ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցություններից։

«Նրանք մշտական կապի մեջ են Իրանի հետ և Ուկրաինայի համար պարզապես ժամանակ չունեն»,- նշել է Զելենսկին՝ նկատի ունենալով Թրամփի բանակցային թիմի անդամներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։

Նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվայի հետ ԱՄՆ դիվանագիտական շփումներն ավելի կառուցողական տեսք ունեն, քան Եվրոպայի հետ հարաբերությունները։ Ըստ նրա՝ մինչ օրս դժվար է եվրոպական երկրներին ներգրավել ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացում։ Դրան մասնակցում են նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ուկրաինան։