Իսրայելական հրամանատարությունը Հարավային Լիբանանի բնակիչներին կոչ է արել անհապաղ լքել տները և տարհանվել Զահրանի գետի հյուսիսային ափ։
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ Ավիխայ Էդրին X-ի իր արաբալեզու էջում զգուշացրել է, որ սպասվում են հզոր ռմբակոծություններ։ Նա լիբանանցիներից պահանջել է շուտափույթ հեռանալ վտանգավոր գոտիներից՝ նշելով, որ թիրախում «Հեզբոլլահ» շիական կազմակերպության ռազմական ենթակառուցվածքներն են։
«ՑԱԽԱԼ-ը մեծ ուժեր է կիրառում հարավային շրջաններում, ուստի ձեր իսկ անվտանգության համար կրկին հորդորում ենք անհապաղ լքել տներն ու ուղղվել դեպի Զահրանի գետի հյուսիսային ափ»,- նշված է հայտարարության մեջ։
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ առանց իսրայելական կողմի թույլտվության հարավային շրջաններ վերադառնալը կվտանգի Լիբանանի քաղաքացիների կյանքը։





























