Միջնորդները մոտ են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ համաձայնությանը։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանի պաշտոնյաներին։
Նրանց փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը միջնորդներին հաջողվել է առաջ շարժվել հրադադարի երկարաձգման և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների վերսկսման հարցում։ Կողմերն արդեն «սկզբունքային համաձայնություն» են տվել կրակի դադարեցման ռեժիմը շարունակելու վերաբերյալ։





























