Իրանը թույլ չի տա առևտուր Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Կարմիր ծովի միջոցով, եթե Միացյալ Նահանգները շարունակի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալի Աբդոլլահին։
«Եթե ագրեսիվ և ահաբեկչական Միացյալ Նահանգները շարունակի իր անօրինական գործողությունները՝ տարածաշրջանում ծովային շրջափակում սահմանելու և իրանական առևտրային նավերի և նավթատարների անվտանգությունը սպառնալու համար, ԱՄՆ այս քայլերը կարող են հանգեցնել հրադադարի խախտման, և Իրանի զինված ուժերը թույլ չեն տա արտահանում և ներմուծում Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Կարմիր ծովի միջոցով», - նրա խոսքերը մեջբերել է «Մեհր» լրատվական գործակալությունը։
«Իրանը վճռականորեն կգործի՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և ազգային շահերը», - հավելել է Աբդոլլահին։
ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը սպառնում է երկու երկրների միջև հրադադարին, հավելել է նա։





























