Իրանը հանձնառու է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելուն, սակայն երկրի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած սադրանքի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեյը։
«Մինչ դիվանագիտական գործընթացները առաջ են շարժվում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը ուշադիր հետևում են զարգացումներին և պատրաստ են արձագանքել ցանկացած սադրանքի», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ, ըստ «Մեհր» լրատվական գործակալության։





























