Բրյուսելում նախաստորագրվել է Վրաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի մեղմացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագիր: Վրացական կողմից փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան, եվրոպական կողմից՝ արտաքին կապերի գծով եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենի տեղակալ Ժան Լուի դե Բրոուերը, հայտնում է «GHN»-ը:
Տվյալ համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի ստորագրումից 9 ամիս անց: Եվրամիության հետ մեղմացված վիզային ռեժիմից կարող են օգտվել գործարարները, ուսանողները, որակավորումը բարձրացնել ցանկացող անձինք, լրագրողներն ու այլ մասնագետներ: Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի խոսքերով, ռեժիմը թույլ կտա Վրաստանի քաղաքացիներին ավելի ազատ շրջել Եվրոպայի երկրներով:




























