Մարտը նշանակալի ամիս է դարձել եվրոպական ավտոարդյունաբերության համար. Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ ԵՄ-ում մարտկոցային նոր էլեկտրական ավտոմեքենաների գրանցումների թիվն աճել է 48,9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Աճը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Եվրոպային սպասվում է բենզինի բարձր գների երկարատև ժամանակաշրջան՝ Իրանի հետ պատերազմի և էներգակիրների գլոբալ մատակարարումների խափանումների պատճառով, հայտնում է Euronews-ը։
Մարտին ԵՄ-ում նոր ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալում մարտկոցային էլեկտրական ավտոմեքենաների մասնաբաժինը գերազանցել է 20%-ը, իսկ առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 19,4%: Համեմատության համար. 2025 թվականի առաջին եռամսյակում այն 15,2% մակարդակում էր։
ACEA-ի զեկույցում նշվում է, որ այդ փոփոխությանը մեծապես նպաստել են եվրոպական խոշորագույն երկրներում ներդրված նոր և վերանայված հարկային արտոնությունները, ինչպես նաև խթանման այլ ծրագրերը:
Չնայած էլեկտրական ավտոմեքենաներին արագորեն գրավում են շուկայի իրենց մասնաբաժինը, հիբրիդային ավտոմեքենաներն առաջվա պես զբաղեցնում են ամենախոշոր սեգմենտը՝ 38,6%, ընդ որում՝ առաջին եռամսյակում դրանց գրանցումների թիվը գերազանցել է 1 միլիոն միավորը։
Լիցքավորվող հիբրիդների (PHEV) մասնաբաժինը ևս աճել է՝ հասնելով 9,5%-ի՝ նախորդ տարվա 7,6%-ի փոխարեն։
Այս ամենի ֆոնին ներքին այրման շարժիչով աշխատող ավտոմեքենաները շարունակում են զիջել դիրքերը։
ԵՄ-ում բենզինային ավտոմեքենաների գրանցումներն առաջին եռամսյակում շարունակել են նվազել՝ զգալիորեն իջնելով նախորդ տարվա 28,7%-ից. նմանատիպ դինամիկա է նկատվում նաև դիզելային ավտոմեքենաների մոտ, որոնց մասնաբաժինը կրճատվել է մինչև ընդամենը 7,7%:





























