ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարության կոչ է արել: Հանդես գալով միջազգային «Հայոց ցեղասպանություն. Ճանաչումից մինչեւ հատուցում» կոնֆերանսի ժամանակ, Խաչիկյանն ընդգծել է, որ «Ցեղասպանությունից առաջ, ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո հայերից, ասորիներից, հույներից եւ այլ քրիստոնյաներից խլված եկեղեցիների, եկեղեցական ունեցվածքի Թուրքիայի համար կդառնա առաջին քայլը մարդկության դեմ ուղղված հանցագործության պատասխանատվությունն ընդունելու ճանապարհին, որը մինչ օրս մնացել է անպատիժ»:

Նա իր ելույթում նաեւ ընդգծել է, որ հայերը ճշմարտություն են որոնում ոչ թե պարզապես նրա համար, որ գտնեն այն, հայերը շատ լավ ծանոթ են Ցեղասպանության իրողություններին եւ դրա շարունակվող հետեւանքներին:

«Ոչ, մենք ճշմարտություն ենք փնտրում հանուն արդարության եւ արդարադատության` հանուն գոյատեւման: Ահա թե ինչու մենք այդպես ուժեղ պայքարում ենք Անկարայի ժխտողական քաղաքականության դեմ»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը: