Մեքսիկական Ակապուլկո քաղաքում մեկնարկած АТР շարքի մրցաշարի առաջին շրջանում արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երկու սեթերի արդյունքում անսպասելիորեն զիջեց կոլումբացի Սանտիագո Ժիրալդոյին՝ 2։6, 2։6։
Մրցաշարի առաջին համար իսպանացի Դավիդ Ֆերերը, ով օրեր առաջ հաղթել էր Բուենոս Այրես կայացած АТР մրցաշարում, առանց դժվարության հաղթահարեց մեքսիկացի Սանտիագո Գոնսալեսի արգելքը՝ 6։1, 6։2։



























