Եվրամիության 27 առաջնորդներից 25-ն այսօր` մարտի 2-ին, Բրյուսելում տեղի ունեցող ԵՄ ընթացիկ գագաթաժողովում բյուջետային դաշնագիր են ստորագրել` «Պայմանագիր` տնտեսական եւ արժութային միությունում կառավարման, համակարգման եւ կայունության մասին»:
Պայմանագրին հրաժարվել են միանալ Մեծ Բրիտանիան եւ Չեխիան:
Եվրախորհրդարանի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ստորագրման արարողության ժամանակ նշել է, որ պայմանագրի ստորագրումը ԵՄ 25 երկրների կողմից շատ կարեւոր քաղաքական հայտարարություն է այն մասին, որ եվրոն ամբողջ Միության արժույթն է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























