Լեռնային Ղարաբաղի զոհված զինվորների ազգականների միության 8-րդ համագումարն է տեղի ունեցել այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ստեփանակերտում: Ինչպես հայտնել է կազմակերպության ղեկավար Գալյա Առուստամյանը, ներկայացնելով նախորդ համագումարից հետո անցած ժամանակաշրջանում միության գործունեությունը, զոհվածների ընտանիքների անդամներին բարոյական եւ նյութական աջակցություն է ցուցաբերվել, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, ընլյանվել են կազմակերպության կապերը եւ այլն:
Նրա խոսքով, բարենորոգվել է զոհված զինվորների թանգարանը, հավաքվել են հարյուրավոր ցուցանմուշներ: Թանգարանը, որ նաեւ մասնաճյուղ ունի ԼՂՀ Մարտակերտի շրջանում, ընթացիկ տարում այցելել են մոտ 14 հազար մարդ, այդ թվում՝ օտրարերկրացիներ: Համագումարին մասնակցել են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու նրա ղարաբաղցի գործընկերը՝ Մովսես Հակոբյանը: Հակոբյանն իր ելույթում ընդգծել է, թե ԼՂՀ պաշտպանական բանակի եւ միության համագործակցությունը չափազանց կարեւոր է՝ զինակոչիկների բարոյական ոգին պահպանելու իմաստով:




























