Այս պահին Երեւանի Մարզահամերգային համալիրում սկսվել եւ ընթանում է Հանրապետական կուսակցության համագումարը: Համագումարին, բնականաբար, ներկա են իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները: Մասնավորապես ԲՀԿ-ից համագումարին ներկա են համանուն խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը եւ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ից` Արթուր Բաղդասարյանը: Այլ քաղաքական ուժերից ներկա է ՀՅԴ-ն` ի դեմս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ պատգամավոր Արտյուշա Շահբազյանի: Ներկա են նաեւ Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Գուրգեն Արսենյանը, եւ այլոք:
Ինչպես եւ սպասվում էր, համագումարն օրհնել է հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Համագումարին հրավիրվել է նաեւ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը` ի դեմս հայազգի բեւեռախույզ Արթուր Չիլինգարովի:
Հիշեցնենք, որ օրերս «Եդինայա Ռոսիայի» համագումարին հրավիրվել եւ ներկա էր գտնվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով այսօր ՀՀԿ համագումարում ներկա չէր:




























