Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է լուրերը, թե «Նեվսկի» ճեպընթացի կործանման ժամանակ 39 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Վեստին», գերատեսչության տվյալներով, վթարի հետեւանքով զոհվել են 25-ը, եւս 18 ուղեւորների ճակատագիրն անհայտ է:
Գնացքում ընդամենը եղել է 682 մարդ, այդ թվում 661 ուղեւոր եւ գնացքի անձնակազմի 21 անդամ: Միջադեպի վայրում ներկայումս աշխատում են մոտ 224 հոգի, 36 միավոր տեխնիկա: ԱԴԾ աշխատակիցներն աշխատում են գնացքի մոտի փոսը:
Միջադեպի վարկածների շարքում չեն բացառում ահաբեկչությունը: «Ռուսական երկաթուղիներ»-ի ներկայացուցիչների խոսքով, չի բացառվում պայթյունի վարկածը, իսկ ականատեսները խոսում են «ճայթյունի եւ բռնկման մասին»:




























