Կոնգոյի Հանրապետության ռազմական պահեստում հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը, որին էլ հետեւել են մի շարք պայթյուններ: Ըստ կառավարության տվյալների` արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է  առնվազն 146 մարդ, ըստ համաշխարհային լրատվամիջոցների` 206:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի ռազմական պահեստում մարտի 4-ին տեղի էր ունեցել հզոր պայթյունների շարք, որոնց հետեւանքով հրդեհ էր բռնկվել, որն էլ անցել էր պահեստի հարեւան շինություններին:  Բրազավալի արեւելյան մասի շատ բնակիչներ փախել են իրենց տներից:

Պայթյունները լսելի են եղել քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա` հարեւան Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Քինշասում, որտեղ Բրազավիլի պայթյունների արդյունքում մի քանի տների պատուհանների ապակիներ փշրվել են:

Վնասվել է նաեւ Բրազավիլում ՌԴ-ի դեսպանատան շենքը: