Լեհաստանում երկօրյա ազգային սուգ է հայտարարվել վերջին ժամանաների  ամենախոշոր երկաթգծային վթարի կապակցությամբ, հայտնում է «Վեստի FM» ռադիոն: Հիշեցնենք, որ վթարը խլել էր 16 մարդու կյանք, տարբեր ծանրության վնասվածքներ էր ստացել 57 մարդ: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, լեհական մայրաքաղաք Վարշավայից  200 կմ  հարավ հեռավորության վրա մարտի 3-ին տեղի էր ունեցել ուղեւորատար երկու գնացքների ճակատային բախում:

Նրանք  ընթանում էին հակառակ ուղղություններով. Վարշավայի գնացքը  դուրս էր եկել իր ճանապարհից: