Իրականացվել է հաքերային հարձակումների պատմության մեջ եւս մեկ խոշոր գողությունը. Sony Music-ից գողացել են Մայքլ Ջեքսոնի` 250 միլիոն դոլար արժողությամբ դիսկոգրաֆիան: Դա այս տարվա մեջ ընկերության անվտանգության համակարգի խախտման երկրորդ դեպքն է:
Չարագործները սկավառակագրության բազայից քաշել են 50 հազար ֆայլ` երգչի ստեղծագործությունների ձայնագրությամբ:
Կորպորացիայի ներկայացուցիչները հաստատել են տվյալների բազայի ապօրինի ջարդման փաստը: «Այն ամենը, ինչ Sony-ին ձեռք է բերել Մայքլ Ջեքսոնի ժառանգներից, գողացվել է»,-հայտարարել է ընկերությունը, գրում է «Զերկալո նեդելին»:



























