Բրյուսելում շիական գլխավոր մզկիթն արյող անձը գործել է միայնակ եւ ցանկացել է վախեցնել Բելգիայի շիա մահմեդականներին: Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Ավելի վաղ չէր բացառվում, որ նա հանցակիցներ է ունեցել:

Մարոկկոյի անձնագրով Բելգիայի 30-ամյա բնակիչը հարցաքննության ընթացքում հայտարարել է, թե այդ քայլին գնացել է Սիրիայում սուննիների դեմ բռնաճնշումների ռեպորտաժները դիտելուց հետո, որոնց պատասխանատուն Սիրիայում կառավարող շիա փոքրամասնությունն է: Նա պնդել է, թե ոչ մեկի չի ցանկացել սպանել:

Այդուհանդերձ, իմամը մահացել էր: Իսլամական մշակութային կենտրոնը հայտարարել է Բրյուսելում ի հիշատակ իմամ Աբդալլահ Բադուի «սպիտակ երթ» անցկացնելու մտադրության մասին:

Բելգիայի ՆԳ նախարար Ժոել Միլեկն ասել է, որ թույլ չեն տա Բելգիայի տարածքում նման բռնություններ:

Հայտնի է, որ հրդեհողը սալաֆիների արմատական կազմակերպության անդամ է: Նա Մզկիթ էր մտել կացնով եւ բենզինի տարայով: Նա կոտրել էր ապակիները, բենզին լցրել եւ այրել: Շենքն այրվել էր ամբողջությամբ: