Լոռիի մարզպետարանում, մարտի 14-ին, տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի եւ Լոռիի մարզպետարանի միջեւ Համագործակցության Համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության եւ կառավարման բաժնի տնօրեն
Սթիվեն Բրագերը:
Համագործակցության Համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությանը հաջորդել է «Ո`չ Կոռուպցիային» թեմայով սեմինար-քննարկումը` Լոռիի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում, որին ներկա են գտնվել եւ առանձին զեկուցումներով հանդես եկալ ՀԵԻԱ նախագահ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը եւ ՀՀ Լոռու մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Ասատրյանը, ով ներկայացրել է կոռուպցիոն ռիսկերի բնույթը Լոռիի մարզում:
Սեմինար-քննարկմանը մասնակցել են նաեւ ներկայացուցիչներ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից:




























