Գարեգին Բ-ի օրհնությամբ կատարվել են մի շարք նշանակումներ Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմերում:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Մայր սթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Սահակ աբեղա Շաքարյանը, ավարտելով հովվական ծառայությունը Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմում, ծառայության է կոչվել Արցախի թեմում:
Տ. Մովսես քահանա Աշուրյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հոգեւոր սպասավորության Վիրահայոց թեմ:
Տ. Օշական քահանա Խաչատրյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում, ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում:




























