Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվող ամենամյա ավանդական ուխտագնացության շրջանակում Ստամբուլից եւ աշխարհի տարբեր վայրերից ժամանած մի քանի հարյուր հայեր այցելել են Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդեներունի շրջանում գտնվող հայկական Քառասուն մանկանց եկեղեցի։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Քառասուն մանկանց եկեղեցում տեղի է ունեցել պատարագ, որից հետո հավաքվածներն աղոթել են Սիրիայում խաղաղության հաստատման համար։ Պատարագն իրականացվել է Ստամբուլից ժամանած քահանա Զաքեոս Օհանյանի կողմից։
Ավելի ուշ հայ ուխտավորները մեկնել են Թուրքիայի միակ հայկական Վաքըֆ գյուղ՝ տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կրկին պատարագի մասնակցելու։




























