Ապրիլի 2-ից մայիսի 3-ը «Թատրոն-X» հանրապետական փառատոնին կմասնակցեն մայրաքաղաքի, մարզերի եւ ԼՂՀ 30 թատերախմբեր ու թատրոններ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի Մշակույթի նախարարության Ազգային թատերական ստեղծագործական միավորումից: Ներկայացումներին հաջորդող մասնագիտական քննարկումներից բացի` մարզերում նախատեսվում են նաեւ վարպետության դասեր եւ կլոր սեղաններ տեղի ստեղծագործողների եւ ուսանողների մասնակցությամբ:
Հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 2-ին Հովհ.Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնի նշանաբանն է` «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն»:
Նշենք, որ փետրվարի 26-ին տեղի է ունեցել «Թատրոն-X» 5-րդ հանրապետական փառատոնի մասնագիտական հանձնախմբի նիստը (անդամներ՝ Ռ. Բաբայան, Կ. Խոդիկյան, Լ. Մութաֆյան): Քննարկվել են ոչ պետական թատերախմբերի հայտերը, հաստատվել է մասնակից թատերախմբերի ու թատրոնների ցուցակը:




























