Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը ուսումնասիրում է համացանցում հայտնված սեքս ծառայությունների հայկական նոր կայքը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Մեր տեղեկություններով, ուսումնասիրությունն իրականացնում է ԿՀԴՊ ԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որը ժամանակին նաեւ զբաղվել է Անժելա Սարգսյանի նկարների ուսումնասիրությամբ:
Հայաստանյան պարբերականներից մեկի փոխանցմամբ, «նոր կայքը հնարավորություն է տալիս լավ պատկերացում կազմելու թե ինչ սահմաններում են տատանվում գները: Հիմնականում` կապված տարիքից, հասակից, մազերի գույնից եւ այլն, գները տատանվում են 25 - 40 հազարի միջեւ, մինչեւ 50 հազար: Բարձր գին է համարվում մեկ ժամվա համար դասական (քարթու) սեքս ծառայության համար` 50 հազար դրամը, ընդ որում` առանց օրալ սեքսի: Իսկ այ, մեկ ամբողջ գիշերվա համար 150 հազար դրամի առաջարկ կա: Հայկական սեքս ծառայություններ մատուցող այս կայքում ընդգրկված են Երեւանը, Գյումրին, Վանաձորն ու Աբովյանը»:




























