Մարտի 2-ը Հայաստանում սահմանվել է որպես դիվանագետի օր: ՀՀ կառավարությունն այսօր` մարտի 22-ին ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկը` դիվանագետի օր սահմանելու մասին:
Մարտի 2-ը Հայաստանի Հանրապետության` ՄԱԿ-ին անդամակցելու օրն է:
Նշենք, որ դիվանագետի օրը նշվում է հիմնականում հետխորհրդային պետություններում, սակայն օրվա ընտրության առումով միասնականություն չկա: Ռուսաստանում այն նշվում է փետրվարի 10-ին, Ուկրաինայում` դեկտեմբերի 22-ին, Ղազախստանում` հուլիսի 2-ին եւ այլն:




























