Մարտի 24-ին լրանում է արցախյան ազատամարտի զոհված լեգենդներից մեկի՝ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սպիտակ Արջի՝ Կարո Քահքեջյանի ծննդյան 50-ամյակը:

Այդ առիթով Հայազն Միությունը Մարտի 24-ին՝ ժամը 16-ին, Միության Կենտրոնական գրասենյակում կազմակերպում է դասախոսություն՝ «Կարո Քահքեջյան 50» վերնագրով:

Դասախոսությունը կվարի Արցախյան Ազատամարտի կենդանի լեգենդ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար,Կարո Քահքեջյանի ընկեր, Հայազն Միության Կենտրոնական Մարմնի անդամ Շահե Աճեմյանը: