Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: NEWS.am-ին Կառավարությունից հայտնեցին, որ ըստ հաստատված օրակարգի`քննարկվել են հիմնադրամի 2011 թ. տարեկան գործունեության եւ ֆինանսական հաշվետվությունները: ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մանրամասներ են ներկայացվել կառույցի որակի ներքին եւ արտաքին ապահովման համակարգերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի եւ միջազգային համագործակցության արդյունքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ հիմնադրամն ստացել է  Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (INQAAHE)  նախնական անդամակցության կարգավիճակ, ինչպես նաեւ դարձել է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի կառավարման խորհրդի անդամ: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները: